Հանրապետության հրապարակում անցկացվեց ամենավառ և գունավոր տոներից մեկը՝ Yerevan Color Run-ը: Գունազարդ տոնին եկել էին մասնակցելու մի շարք երիտասարդներ Երևանից և մարզերից։

Հայ հայտնիներից Մկրտիչ Արզումանյանը, Սոֆի Մխեյանը, Սևակ Խանաղյանը և այլք նույնպես միացել էին գունավոր տոնին: Մասնակիցները մինչև վազքի մեկնարկը ֆիթնես-նախավարժանքներ կատարեցին, որից հետո անցան զվարճալի ու գունավոր 5կմ ճանապարհը` Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցներ, Մաշտոցի պողոտա և Իսահակյան, Նալբանդյան փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ: Վազքի ամբողջ ընթացքում մասնակիցների վրա ոտքից գլուխ լցվեց գունավոր և բացարձակ անվնաս փոշեներկեր:

Վազքուղին առաջինն անցած երեք տղաներին և աղջիկներին պարգևատրեցին մրցանակներ: Վազքուղու ավարտին հաջորդեց երաժշտական գունազարդ «հրավառություն» և Color Party, որին ներկա էր Ուկրաինական «X ֆակտոր» շոուի հաղթող, «Ռուսաստանի Ձայնը» նախագծի մասնակից, երգիչ Սևակ Խանաղյանը

Գունազարդ վազքը (Color Run) միջազգային ձևաչափ ունեցող միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան: Այն մարդկանց երջանկության ակնթարթներ նվիրող վազք-զվարճանք է, որտեղ վազքի մասնակիցների սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի:

Ի դեպ՝ այս տարի կայացվել է որոշում աջակցելու երկու բարեգործական ծրագրերի՝ Street Workout-ի մասնագիտացված մարզահրապարակի կառուցմանը Երևանի կենտրոնում, որտեղ կկարողանան անվճար մարզվել բոլոր ցանկացողները, և աջակցում մասշտաբային բարեգործական ծրագրի՝ Թերեզա Մխիթարյանի «Կյանքի ճանապարհ» 34կմ անվտանգ ճանապարհի կառուցմանը (Իջևան-Բերդ), որը միացնում է Շամշադինը ամբողջ Հայաստանին: Ճանապարհը իրականում կարող է փրկել հազարավոր մարդկանց և տալ համայնքին զարգանալու հնարավորություն:


































Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել