Ադամն ու Եվան իրենց կարիքներն են հոգում այգում, երբ նրանց մոտ է գալիս Աստված ու ասում.

-Զավակնե՛րս, ես ձեզ համար երկու նվեր ունեմ, միայն թե դուք պետք է որոշեք` որը ում համար լինի:

Առաջին նվերը` միզել կանգնած…

Այստեղ Ադամը բարձրաձայն գոռում է, թե ինքը ցանկանում է կանգնած միզել ու դրա մասին ամբողջ կյանքում երազել է:

Եվան զիջում է նվերը նրան: Եվ Ադամը սկսում է վազվզել այգով մեկ, թռչկոտում է, աղտոտում շուրջբոլորը` ծառերին, թփերին, ծաղիկներին և պարզապես գետնին:

Եվան կանգնում է Աստծո կողքին, և լռության մեջ նրանք նայում էին այդ խելահեղությանը:

Եվ այստեղ Եվան հարցնում է.

-Տե՛ր իմ, ո՞րն է երկրորդ նվերը:

Աստված ասում է.

-Ուղեղը, Եվա՛…. Ուղեղը… Սակայն ուղեղը ևս ստիպված ենք լինելու Ադամին տալ, այլապես նա այստեղ ամեն բան կապականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել