Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտանում է տարատեսակ իրերի շքեղ տարբերակների թողարկման գործում, ամբողջությամբ ոսկուց պատրաստված սփիներների հավաքածու է ներկայացրել:

Ինչպես գրում է Oddity Central-ը, աշխարհում մեծ տարածում գտած խաղալիքի ոսկյա տարբերակը գնահատվում է 999. 999 ռուբլի (16 700 դոլար): Հավաքածուն ներառում է ինչպես ոսկուց, այնպես էլ ածխածնի մանրաթելից պատրաստված մոդելներ, որոնց արժեքը կազմում է 14 900 ռուբլի (250 $):

Առաջարկվում է նաև մեկ այ տարբերակ` տասնյակ փոքր ադամանդներով պատված ոսկեզօծ սփիները, որը գնահատվում է 99 000 ռուբլի ($1․650):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել