Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չհաղթեց IBO վարկածի չեմպիոնական գոտու համար մենամարտում:

Լոնդոնի «Ուեմբլի» մարզահամալիրում կայացած մենամարտի մեկնարկային ռաունդներում Աբրահամը «փակ» մենամարտ էր վարում, սակայն Քրիս Յուբենք կրտսերը գտնում էր Աբրահամի խոցել անկյունները: Աբրահամը պարտվեց միավորներով՝ մրցավարների միանձնյա որոշմամբ:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել