Օրերս Իսկյա կղզում մեկնարկել է Ischia Global Film & Music Fest 2017 ամենամյա փառատոնը, որին շատ հայտնիներ են մասնակցում: Այս տարի միջոցառումը կտևի մինչև հուլիսի 16-ը, հայտնում է celz.ru-ն:

Երաժշտության և կինոյի միջազգային փառատոնի շրջանակներում շատ երեկույթներ են անցկացվում, որոնցից մեկին հուլիսի 12-ին ներկա է եղել 56-ամյա Անտոնիո Բանդերասն իր 37-ամյա սիրելի Նիկոլ Քեմփելի հետ: Զույգը հրաշալի ժամանակ է անցկացրել պարելով, գրկախառնվելով և համբուրվելով:

Զույգը 2014 թվականից է հանդիպում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել