Փաստացի՝ Իսրայելում խոստովանում են, որ աջակցելով Ադրբեջանին ռազմական դաշտում և երբեմն դրսևորելով թուրքամետ քաղաքականություն՝ վտանգում են հայ- հրեական հարաբերությունների բնականոն զարգացումը: Հրեական համայնքերի համագումարի կողմից հրապարակված «Հայաստան» հոդվածում հրեական կողմը փաստացի խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից բազմիցս քայլեր են ձեռնարկվել՝ բարելավելու Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները: Միաժամանակ՝ նշելով, թե Հայաստանում առկան են հակասիոնիստական և հակահրեկան տրամարդրություններ, Երուսաղեմում չեն մոռանում նշել, որ դրանք մեծամասամբ հենց Իսրայելի արտաքին քաղաքականության ուղեծրի պատճառներն են, քան թե հայկական որևէ ազգայնական տրամադրվածության... 
Իր հերթին՝ Հայաստանից հրեական ազգաբնակչության հեռացման հիմնական պատճառներից հիշատակվում է ՀՀ ոչ բարվոք սոցիալ- տնտեսական վիճակը, չհանգուցալուծված պատերազմը. 
Ըստ տեղեկագրի՝, 1990-2003 թվականներին Հայաստանից Իսրայել են վերաբնակվել շուրջ 1230 մարդ:
Կայքը նաև գոհունակությամբ նշում է, թե հրեական ծագում ունեն Ամատունի, Մամիկոնյան, Բագրատունի իշխանական տները, որ հրեաները մեծ արտոնություններ են ունեցել Միջնադարյան Հայաստանի խոշոր քաղաքներում և այստեղ առկա էին «ազատ հրեաների» եզակի համայնքներ...
Եվ թեև Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1991 թվականին՝ Հրեական պետությունը ՀՀ տարածքում ներկայացնում է Վրաստանի դեսպանատունը...

#Armenia, #Israil #Հայաստան, #Իսրաել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել