Մեր ֆուտբոլի վիճակը մեղմ ասած խայտառակություն է։ Պատճառները տարբեր են, բայց դրանցից մեկը նաեւ ֆուտբոլասերների ու ֆուտբոլի մասնագետների կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատումն է։ Եվրոպական ակումբային մրցաշարերում հայկական ֆուտբոլային թիմերի վերջին խաղերը՝ էլի մեղմ ասած խայտառակություն էին։ Խայտառակություն էր նաեւ, թեկուզ եւ առայժմ պարտություն չունեցած, մեր չեմպիոնի՝ Ալաշկերտի, խաղերը։ Ու հիմա վատն էն է, որ մեր ֆուտբոլասերների ու մասնագետների մեծ մասը Ալաշկերտին արդեն տեսնում են մրցաշարի հաջորդ փուլում։ Էն դեպքում, որ մեր թիմը էսօրվա արդյունքին հասել է ոչ թե իր խաղամակարդակի, այլ մրցակցի ինքնագոլի շնորհիվ։ Էնպես են ներկայացնում էդ ինքնագոլով քերած ոչ ոքին, որ գիտեցողն էլ գիտի, թե մեր թիմը եսիմ ինչ սուպեր խաղ է խաղաղացել ու պատասխան խաղն էլ, որը դեռ չի կայացել, արդեն հաղթել է ու հիմա արդեն կանխատեսումներ են արվում, թե մեր թիմը ոնց է խաղալու հաջորդ մրցակցի հետ։ Հենց էս պատահական հաղթանակների ոչ ճիշտ գնահատումն է նաեւ մեր ֆուտբոլի հերն անիծում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել