Չեխ լրագրող և Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան մեկնաբանել է «Ինտերպոլի» որոշումը, համաձայն որի՝ կառույցը մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու խնդրանքը: Քաղաքական գործչի խոսքը մեջբերում է Prague Monitor-ը։

«Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու խնդրանքի նպատակը Լեռնային Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է: Հայտնի է, որ ճնշումներն ու սպառնալիքներն ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են», – ասել է Շտետինան:

Նրա խոսքով՝ ինքն ակնկալել է «Ինտերպոլի» այդ որոշումը, սակայն իրեն վրդովեցրել է ադրբեջանական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Եվրախորհրդարանի երեք անդամները՝ ինքը, Էլենի Տեոչարուսը (Կիպրոս) և Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման համար:

Շտետինան նշել է, որ տվյալ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղին աջակցություն չցուցաբերելը հավասարազոր է Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության իրականացմանը համաձայնելուն, «ինչը նշանակում է՝աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել