Ըստ այսօր մամուլում տարածված տեղեկատվության՝ հայազգի միլիարդատեր, «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն ամուսնանում է 36-ամյա Սաբինա Ահմեդովայի հետ։ Ահմեդովան ծնվել է 1981թ. Բաքվում, ադրբեջանցու և հայուհու ընտանիքում: Դերասանուհին խաղացել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի՝ վերջերս էկրան բարձրացած «Երկրաշարժ» ֆիլմում: Սակայն բոլորովին վերջերս գործարարը լուրջ սիրային կապի մեջ էր հայ ռեժիսոր, Մոսկվայում ստեղծագործող Աննա Մելիքյանի հետ, ում հետ ռոմանտիկ հարաբերություններն, ըստ ռեժիսորի, առիթ հանդիսացան նկարահանելու ռուսական կինոշուկայում «Տարվա լավագույն ֆիլմ» ճանաչված «Про любовь» կինոնկարը: «Չլիներ Դանին, չէր լինի այս ֆիլմը»,- լրագրողների հետ ասուլիսի ժամանակ նշել էր Աննա Մելիքյանը, իսկ ֆիլմի պրեմիերայից երեկույթից Աննան ու Խաչատուրովը ահա այսպես էին հեռացել.

 

Մինչ Աննայի հետ սիրային կապը Խաչատուրովի անունը երկար ժամանակ քննարկվում էր ռուսական հայտնի դիզայներ Ուլյանա Սերգիենկոյից աղմկոտ ամուսնալուծության հետ կապված: Այս զույգը համարվում էր ամենագեղեցիկը ռուսական էլիտայում, և երբ Խաչատուրովն ամուսնալուծվեց Ուլյանայից, հասարակությունը շատ բուռն արձագանքեց այս փաստին:

Հետո էլ դատական քաշքշուկները, երեխային վճարվելիք ալիմենտի չափը դարձան համառուսական պարբերականների քննարկումների թիվ մեկ թեման: Երբ Աննան հայտնվեց Խաչատուրովի կողքին, շատերը հենց Աննային էլ մեղադրեցին գործարարի և դիզայների ընտանիքը քանդելու մեջ: Եվ մինչ համայն հայությունը սպասում էր՝ երբ են Աննան ու Խաչատուրովը ամուսնանալու, պարզվում է, Խաչատուրովն ամուսնանում է ադրբեջանա-հայկական ընտանիքում մեծացած դերասանուհի Սաբինա Ահմեդովայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել