Գիտնականների միջազգային թիմի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ 55 ժամից ավելի տևող աշխատանքային շաբաթը կարող է հանգեցնել առիթմիայի առաջացման:

Ինչպես փոխանցում է BBC-ն՝ մեջբերելով Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների գլխավորությամբ իրականացված հետազոտության ադյունքները, առիթմիան սրտի ռիթմի խանգարման ամենատարածված ձևերից մեկն է, որը կարող է հանգեցնել ուղեղի կաթվածի:
19
Գիտնականները վերլուծել են շուրջ 85 000 աշխատակցի առողջական վիճակը, որոնց միջին տարիքը կազմել է 43.4 տարեկան: Նրանցից որևէ մեկը առիթմիա չի ունեցել փորձի մեկնարկին:

Փորձի մասնակիցներին գիտնականները հետևել են 10 տարվա ընթացքում` ուսումնասիրելով նաև նրանց հիվանդության պատմությունը:

Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, սոցիալական և տնտեսական իրավիճակը` պարզվել է, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատողների մոտ (մասնակիցների 5%-ը) առիթմիա ձեռք բերելու վտանգը 1.5 անգամ ավելի մեծ է, քան շաբաթական 35-40 ժամ աշխատողների մոտ (մասնակիցների 63%-ը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել