Հայկական շոու բիզնեսի պատմության մեջ ամենադիտված տեսահոլովակների շարքը լրացրեց ևս մեկ կատարում. դա աղմուկ հանած ու հատկապես մեր ոչ լավ բարեկամների կողմից սիրված ու գնահատված «Մի գնա»-ն է: Տեսահոլովակի ներկայիս դիտումների քանակը հատում է 60 միլիոնի սահմանը, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ ամառային սեզոնին Թուրքիա այցելող տուրիստների մեծ մասն իրենց հայրենիք են վերադառնում մեգահիթն անգիր արած: Ականատեսներն ասում են, որ երգը հնչում է Թուրքիայի բոլոր սրճարաններում, ժամանցային վայրերում, բնակարանների պատուհաններից ու մեքենաներից: Լավ է սա, թե վատ, արդեն հարցի ուրիշ կողմն է, սակայն այն, որ հայ կատարողների երգն այդքան մասսայական դարձավ Թուրքիայում, փաստում է նրա մասին, որ երգն իրոք նրանց սրտով է գրված.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել