Հակասություններն այնքան շատ են քրդական շրջանակներում ինչպես հանրաքվեի, այնպես էլ այլ հարցերի շուրջ, որ անգամ սեպտեմբերի 25-ին հայտարարված հանրաքվեի անցկացումը կասկածի տակ է:

Անգամ եթե հանրաքվեն տեղի ունենա, ապա դասական անկախ պետության մասին խոսելն անիմաստ է դառնում՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ներկա իրողությունները:

2005 թ.-ին նման հանրաքվե անցկացվել է, այն ժամանակ անկախ պետություն ունենալու հնարավորություններն ավելի շատ էին: Այնպես որ, այս անգամ կարող է լինել հանրաքվե, որի արդյունքը կարող է լինել այնպիսին, ինչպիսի «անկախ Քուրդիստան» ունեցել ենք անցած 12 տարիների ընթացքում:

Վերջապես քրդերը, հանրաքվեի մասին խոսելով, փորձում են բարձրացնել սեփական արժեքը տարածաշրջանում, որը չի բացառվում, որ լինի Իրաքը համադաշնության վերածելու միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել