1. Ացտեկ անվանումն իրականում եկել է եվրոպացիներից: Նրանք իրենք իրենց անվանում էին Մեքսիկա:

2. Հանգուցյալները սովորաբար թաղվում էին հենց իրենց տների տակ:

3. Երբեմն նրանք շուն էին սպանում և թաղում հանգուցյալի հետ, որպեսզի անդրաշխարհում շունը պաշտպանի տիրոջը:

4. Շատ հաճախ նրանք վաճառում էին իրենց երեխաներին կամ հենց իրենց՝ պարտքերը մարելու համար:

5. Նրանց ստրկատիրական համակարգը ավելի շատ նման էր հարկադիր աշխատանքի, քանի որ ստրուկները կարող էին գնել իրենց ազատությունը:

6. Ացտեկների մայրաքաղաքը Տենոչտիտլանն էր, որը գտնվում էր լճի կենտրոնում: Այսօր այն կոչվում է Մեքսիկո Սիթի, իսկ լիճը մեծամասամբ ցամաքել է:

7. Տենոչտիտլանը աղբ հավաքող անձինք է ունեցել, այդ իսկ պատճառով չափազանց մաքուր քաղաք է համարվել:

8. Այն ժամանակ, երբ եվրոպացիները հայտնաբերեցին Տենոչտիտլանը, վերջինս եվրոպական շատ քաղաքներից ավելի մեծ էր:

9. Անիվն ացտեկները չեն հայտնագործել:

10. Նրանք նաև չեն ունեցել երկաթ կամ պողպատ:

11. Նրանք առաջին հասարակություններից մեկն էին, որտեղ երեխաների համար կրթությունը պարտադիր դարձավ:

12. Եվրոպական համաճարակն էր, որ ի վերջո հաղթեց ացտեկներին:

13. Նրանց լեզուն՝ N’ahuatl-ը, պատկերանման հիերոգլիֆային այբուբեն ուներ:

14. Նրանք օգտագործում էին այս լեզուն պահպանելու համար իրենց հաշվառման զարգացած համակարգը՝ զոհողություններից մինչև հարկերի հաշվառմամբ:

15. Լեգենդի համաձայն՝ ացտեկները պայմանավորվում էին իրենց թշնամիների հետ, որ ամեն կողմը պետք է մյուս կողմին գերիներ և մարդկային զոհաբերություններ տա:

16. Նրանք հաճախ էին խաղում Ուլամալիցլի գնդակային խաղը: Հարկավոր էր անցկացնել գնդակը անհավանական փոքր օղակների միջով այնպես, որ այն գետնին չդիպչեր: Խաղալու համար թույլատրված էր օգտագործել միայն ծնկները, արմունկները, գլուխը և կոնքերը:

17. Մարդկային զոհաբերությունները կապվում էին նաև այս խաղի հետ: Դատավորներից շատերն իրենց շրջակայքում դնում էին նախկին խաղացողների գանգեր:

18. Չնայած որ պատիվ էր համարվում խաղի ժամանակ զոհաբերվելը, բայց գիտնականները մինչ այժմ չեն կարողացել պարզել՝ զոհաբերվում էին հաղթողնե՞րը, թե՞ պարտվողները:

19. Ացտեկները Կենտրոնական Ամերիկայի մյուս քաղաքակրթությունների հետ մեկտեղ առաջինն են ներկայացրել շոկոլադը եվրոպացիներին:

20. Շոկոլադ բառն առաջացել է ացտեկների լեզվով «chocolātl» բառից, այնուհետև անցել է անգլերենին:

21. Կակաոյի սերմերը Աստծու կողմից պարգև էին համարվում և օգտագործվում էին անգամ որպես դրամ:

22. Նրանց շոկոլադը շատ էր տարբերվում մեր այսօրվա շոկոլադներից: Ացտեկներն այն պատրաստում էին որպես դառը խմիչք և մատուցում էին տարբեր համեմունքներով:

23. Ացտեկները վերացվել են իսպանացի կոնկիստադոր Էռման Կորտեսի կողմից՝ իրենց հարևան մի շարք այլ ցեղերի հետ միասին, որոնց հետ հակասությունների մեջ էին գտնվում:

24. Նրանց անկումը վերջ դրեց բնիկ ամերիկացիների քաղաքակրթությանը:

25. Տենոչտիտլանի համար վերջին մարտում, ասում են, քառորդ միլիոն մարդ է զոհվել: Կորտեսը այնուհետև Մեքսիկո Սիթին ավերակների վերածված է գտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել