Դուդուկը հայկական երաժշտական գործիք է, որն իրենից փայտե փող է ներկայացնում՝ 9 անցքերով: Դուդուկի ավանդական անվանումը ծիրանափող է: Այս գործիքի հետ մի շարք տարօրինակ փաստեր են կապված: Եկեք բացահայտենք դրանցից յոթը:

1. Հայկական դուդուկը պատրաստում են ծիրանի ծառի հատուկ տեսակից, որը միայն Հայաստանում է աճում

Մեր կլիմայական պայմանները նպաստում են ծիրանենիների լավ աճին, և զարմանալի չէ, որ լատիներենում ծիրանենու պտուղը կոչվում է «Prunus armeniaca»` «հայկական սալոր»: Շատ վարպետներ փորձել են այլ ծառերի փայտից դուդուկ պատրաստել, սակայն նրանց չի հաջողվել այդպիսով ստեղծել այն անկրկնելի ձայնը, որը բնորոշ է իսկական դուդուկին: Այս փայտն օգտագործվում է նաև շվի կամ զուռնա պատրաստելիս:

2. Դուդուկի «արքան» Վաչե Հովսեփյանն է

Դուդուկի արքան համարվում էր ակնավոր վարպետ Վաչե Հովսեփյանը, որն անցյալ հարյուրամյակի ամենահրաշալի երաժիշտն էր: Նրա տաղանդը հիացրել է ամբողջ աշխարհում այն մարդկանց, որոնք երաժշտական լավ ճաշակ ունեն: Մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել գերազանցել Հովսեփյանին:

3. Հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց

Սա տեղի է ունեցել 2005 թվականին: Ամբողջ աշխարհում դուդուկի ճանաչվածությունը բարձրացնելու համար հայերը պարտական են հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

4. Շատ տարիներ առաջ դուդուկահարներին լուրջ չէին ընդունում

Նրանց արհամարհանքով էին վերաբերվում և հաճախ «զուռնաչի» էին կոչում: Երաժիշտներին «աղջիկ չէին տալիս», քանի որ նրանց լուրջ մարդիկ չէին համարում: Սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց: Ուղիղ 50  տարի առաջ հայկական ազգային երաժշտական գործիքը Երևանի պետական կոնսերվատորիայի պարտադիր ծրագրի մեջ էր մտնում: Ներկայիս դրությամբ այնտեղ հատուկ «դուդուկի» ֆակուլտետ գոյություն ունի, որտեղ ուսանել են շատ հայտնի դուդուկահարներ: Մեր օրերում դուդուկի ձայնը կարելի է լսել և՛ օպերաներում, և՛ անգամ հայտնի ֆիլմերի սաունդթրեքներում:

5. Շատ մարդիկ դուդուկի գոյության մասին իմացան «Գլադիատոր» ֆիլմից հետո

Չնայած նրան, որ կինոարտադրության մեջ այս ֆիլմն այնքան էլ հաջող չստացվեց, շատ մարդիկ հենց սա դիտելուց հետո ծանոթացան հայկական դուդուկին: Երաժշտությունը կատարում էր Ջիվան Գասպարյանը:

6. Դուդուկը միայն ցավ և լաց չէ

Հասարակական կարծրատիպ գոյություն ունի, որ այս երաժշտական գործիքով կարելի է կատարել միայն այնպիսի երաժշտություն, որը տխուր մոտիվներ ունի: Սակայն իրականում դա այդպես չէ: Դուդուկը հաճախ նվագում են տոնական արարողությունների ժամանակ: Բացի այդ՝ գործիքը երաժշտական այնպիսի ժանրերի «մասնակից» է դարձել, ինչպիսիք են ջազը, բլյուզը, փոփը, դասական երաժշտությունը և անգամ ռոքը: Ջիվան Գասպարյանի թոռը հաճախ է դուդուկը փորձարկում տարբեր երաժշտական ոճերում՝ գերազանցապես ջազում:

7. Այսօր դուդուկ նվագում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք

Ի սկզբանե դուդուկը համարվում էր տղամարդկային գործիք, այդ իսկ պատճառով այն նվագում էին բացառապես տղամարդիկ: Սակայն մեր օրերում դրա նկատմամբ հետաքրքրություն ունեն նաև կանայք: Առաջին կինը, ով հայկական ֆլեյտա է նվագել, Արմինե Սիմոնյանն էր: Նա 6 տարեկանից տարբեր երաժշտական գործիքներ է նվագել, այդ թվում նաև՝ դուդուկ: 1989 թ. 15-ամյա աղջնակի մաիսն ֆիլմ-համերգ նկարահանվեց: Արմինեն տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել, ԱՄՆ-ից համագործակցության հրավեր է ստացել, 1988 թ. դարձավ Համամիութենական երաժշտական փառատոնի դափնեկիր, ինչպես նաև հանդիպեց հանրաճանաչ «Scorpions» ռոք-խմբի հետ: Շատերը Արմինեի կատարումը լսել են «Մանուշակագույն սիրտը» կինոնկարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել