Ասում են, նախկին կյանքերը իրենց ազդեցությունն են թողնում ներկայիս կյանքի վրա։ Որպեսզի իմանաք, թե ո՞վ եք եղել ինչ-որ ժամանակ, շատ վաղուց՝ կարելի է դիմել նումերալոգիային։

Ձեզ ընդամենը հարկավոր է հաշվել Ձեր ծննդյան թիվը։ Դա բարդ չէ։

Ենթադրենք մարդը ծնվել է 12 ապրիլի 1969թ.։ Հարկավոր է բոլոր թվերը գումարել իրար՝ մինչև ստանաք միանիշ թիվ՝ 1+2+0+4+1+9+6+9=32=3+2=5։

Ծննդյան թիվը այսպիսով հավասար է 5-ի։

Այժմ դուք կարող եք հաշվել Ձեր թիվը և իմանալ Ձեր նախկին կյանքի մասին.

Թիվ 1

Ամենայն հավանականությամբ այս կյանքում Դուք ունեք վառ արտահայտված ստեղծագործական ձիրք։  Դա նշանակում է, որ անցած կյանքերում դուք զբաղվել եք արվեստով՝ ընդորում նույնիսկ բավական ղեկավար պաշտոններում։ Նաև կարող է զբաղված լինեք շինարարությամբ։

Թիվ 2

Ըստ ձեր ներկա տվյալների, հավանաբար, զբաղվել եք պետական ծառայությամբ։ Նաև կարող է մասնակցություն ունեցած լինեք բարեգործությունների։ Դուք սիրում եք Ձեզ վրա ուշադրություն գրավել, հետևաբար, Ձեր նախկին կյանքերից մեկում հաճախ եք եղել բեմի վրա որպես դերասան, միմ կամ պարող։

Թիվ 3

 Դուք զբաղվել եք դասավանդմամբ, նաև կարող է զբաղված լինեիք զինվորական ծառայությամբ։ Մի անտեսեք Ձեր կանխատեսումները և նշանները վերևից։ Մեծ է հավանականությունը, որ ժամանակին կախարդ եք եղել, կամ էկզոտերիկ կամ էլ բուժակ։ Այս կյանքում Ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան։

Թիվ 4

Դուք եղել եք մեխանիկ, ով անշտապ վերանորոգում էր տեխնիկան, տարատեսակ սարքեր, հավաքում էր որևէ նոր բան։ Կամ էլ կապված եք եղել փողերի հետ՝ հաշվառու, հաշվապահ, կամ էկոնոմ։ Այդ պատճառով այժմ էլ Ձեզ համապատասխանում է այնպիսի աշխատանք, որը պահանջում է խոհեմություն և անշտապողականություն։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել