Yerkir.am-ը գրում է.
 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 14-ին ընդունել է Չինաստանի China Machinery Engineering Corporation մեքենաշինական կորպորացիայի պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Ներկայացնելով ընկերության գործունեության բնագավառները՝ կորպորացիայի ներկայացուցիչ Ջեյմս Դոնգը հայտնել է իրենց մտադրությունները Հայաստանում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Ընկերությունը հետաքրքրված է հատկապես էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերով։

Ողջունելով կորպորացիայի մտադրությունները Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելու վերաբերյալ՝ Աշոտ Մանուկյանը  ներկայացրել է էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես  անդրադարձել է «Մեղրի» և «Շնող» ՀԷԿ-երի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման նախագծերին։

Չինական ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկումները շարունակել ներկայացված ծրագրերին ծանոթանալուց հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել