Այսօր ՌԴ Պետդումայում տեղի է ունեցել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացումը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոլ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վ. Ժիրինովսկին և կտրականապես դեմ արտահայտվել, որ այդ համատեղ զորախմբի հրամանատարությանը մասնակցի նաև Հայաստանը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Ես գտնում եմ, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միացյալ զորախմբի հրամանատարությունը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ՝ մեր գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի: Առանց մեզ տեղյակ պահելու նրանք կարող են ինչ-որ ռազմական գործողություններ սկսել, և մենք մեխանիկորեն կներքաշվենք դրանց մեջ»,- պարզաբանել է իր կարծիքը Բաքվի կողմից գնված Ժիրինովսկին:
Ինչպես ասում են, առանց մեկնաբանությունների: Դեռ սպասենք զարգացումներին և նոր անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, որոնք, որքան ես նկատում եմ, նմանվում են 1920-21 թթ-ին տեղի ունեցած ողբերգությանը, երբ Հայաստանի թիկունքում և՛ Հայաստանի, և՛ հայ ժողովրդի հաշվին Ռուսաստանը բարեկամացավ Թուրքիայի հետ: Պատմությունը, որքան հասկանաում եմ, կրկնվում է վատագույն սցենարով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել