Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն օրերս այցելել է հայ-ադրբեջանական սահմանագծի մարտական դիրքեր, Իջևանում տեղակայված զորամաս, որտեղ մասնակցել է զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման արարողությանը, ինչպես նաև «Դիտակետ», «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը։ Այցի ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարը վարող Սաթիկ Սեյրանյանը հնարավորություն է ստացել հարցեր ուղղելու նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի ներկայիս իրավիճակի, մարտունակության, սահմանագծում տիրող իրավիճակի և անվտանգության խնդիրների հետ կապված թեմաների շուրջ։
Կիրակի՝ 23:20-ին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել