Այս տարվա սկզբին, երբ 20-ամյա անասնապահ Զեք Միթչելն աշխատում էր ֆերմայում, ցլերից մեկը հարձակվեց նրա վրա, ինչի արդյունքում երիտասարդը կորցրեց իր ձեռքի բութ մատը։

Զեքի ընկերները փորձել էին անդամահատված մատը պահպանել՝ դնելով այն սառույցով տարայի մեջ։ Սակայն, ցավոք, բժիշկները չկարողացան նրա մատը վերականգնել։

Image result for Zac Mitchell

Բայց բժիշկները հանդես եկան մի տարօրինակ, սակայն կրեատիվ լուծմամբնրանք առաջարկում էին վերցնել Զեքի ոտքի բութ մատն ու այն փոխպատվաստել ձեռքի վրա։ Բնականաբար, երիտասարդը սկզբից հրաժարվեց, քանի որ հանուն ձեռքի վերականգնման նա զրկվելու էր ոտքի մատից։ Սակայն տղայի ընկերներին ու բժիշկներին հաջողվեց նրան համոզել։

Վիրահատությունը մոտավորապես 2 շաբաթ առաջ է տեղի ունեցել, սակայն հետվիրահատական շրջանը կտևի մոտ 12 ամիս, որից հետո միայն նա ի վիճակի կլինի շարժել արդեն ձեռքի բութ մատը։

Toe Thumb X Ray

Որքան էլ նման փոխպատվաստումները հազվադեպ են արվում, պատմության ընթացքում էլ ավելի տարօրինակ դեպքեր են եղել։ Օրինակ՝ 1966 թվականին բժիշկ Հարի Բանքին աշխարհում առաջին անգամ կապիկի ոտնաթաթի բութ մատը փոխպատվաստեց նրա ձեռնաթաթի վրա։

Բժիշկները հույս ունեն, որ ապագայում փոխպատվաստման համար կկարողանան օգտագործել նաև մահացած մարդկանց մարմնի մասերը՝ վերջինիս կողմից նախօրոք տրված համաձայնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել