«Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։
 
Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։
 
ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսևորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու և ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել