«Մինչ ընտրությունների ժամանակ թաղային լածիրակները իշխանությունների օգտին անարգել ընտրակաշառք են բաժանում, մինչ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում անխոչընդոտ իրար վրա են կրակում քրեական տարրերը, դանակահարում կամ պարզապես ծեծկռտուք են կազմակերպում, ՀՀ ոստիկանությունը զբաղված է իշխանությունների քաղաքական պատվերը կատարելով, օրինակ՝ դատարանում «Սասնա ծռեր» խմբավորման ամբաստանյալներին խոշտանգելով, «աղիքները թափել» սպառնալով:
 
Միաժամանակ, այս կառույցը շարունակում է լուրջ բեռ հանդիսանալ ՀՀ պետական բյուջեի վրա, ընդ որում, տարեցտարի ավելացվում են ոստիկանությանը հատկացվող գումարների չափերը: Հասկանալի է՝ «հաշվետու տարվա» ընթացքում իշխանություններին մատուցած ծառայությունների չափով:
 
Դրա համար էլ այս կառույցն անխնա ծախսեր է անում, օրինակ՝ ախտահանման ու մակաբույծների ոչնչացման անվան տակ այս տարվա ընթացքում ծախսել է 8,1 մլն դրամ կամ մոտ 17 հազար դոլար:
 
Հետաքրքիր է՝ ի՞նչ մակաբույծներ են, որոնց ոչնչացումն այդքան թանկ արժի, երևի հույժ վտանգավոր»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել