«Մենք գրել էինք, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։
 
ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։
 
Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա և Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։
 
Ալոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երևանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել