Երկրի, պետության ու հատկապես բանակի մասին չափից շատ մտածող ու դրսից տարեկան մի քանի հազար դոլար ստացող պարոն Սաքունցն այդ գումարների որքա՞ն մասն է ծառայեցրել թեկուզ միայն բանակին օգնելու հարցում, ինչպես անում են բազմաթիվ իրոք սրտացավ հայեր, ովքեր մի քանի անգամ քիչ գումար են վաստակում: Կամ ստացված գումարների քանի՞ տոկոսն է ներկայացնում պետությանը, որի հիման վրա պետք է հարկեր վճարի, արդյո՞ք չափից շատ օրինական պետության մասին երազող Սաքունցը այդ գումարների մի մասը ապօրինի ճանապարհով չի ստանում, որպեսզի ազատվի իր շատ սիրելի պետական բյուջեն լցնելու հոգսից: Օրենքի ու արդարության երկրի մասին ամենաբարձր խոսողների մեծ մասը առաջինն են ոտնատակ տալիս այդ երկրի օրենքը և արդարությունը: Հա, մեկ էլ, եթե իշխանական որոշ ներկայացուցիչներ ինչ-ինչ ապօրինի ճանապարհներով շրջանցում են օրենքը, դա դեռ չի նշանակում, որ դրանց դեմ պայքարողները ևս պետք է նման կերպ գործեն: Մարդասպանին սպանելով աշխարհում մարդասպանների թիվը չի քչանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել