Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բողոք է ներկայացրել Թուրքիայի պետական TRT  հեռուստաալիքի դեմ:

Ըստ Demokrathaber-ի՝ ԺԴԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ նման քայլի են դիմել՝ իրենց կուսակցության վերաբերյալ լուրերի հարցում թերանալու համար:

Բացի այդ, հեռուստաընկերությունը մեղադրվել է անարդար և իրականությանը չհամապատասխանող լուրեր հրապարակելու մեջ:

Կուսակցությունը բողոքի հայտը ներկայացրել է փոխհատուցման պահանջով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել