Քիչ-քիչ բերքը հասնում է, ու գյուղացին նորից կանգնելու է բերքի իրացման խնդրի առջև: Հասարակությունից մեծ բան է կախված, եկեք օգտակար լինենք գյուղացուն: Ոնց լինի, շաբաթը մեկ ամեն մեկը գյուղ կգնա կամ Հայաստանի մարզերով կանցնի: Հենց գյուղացուց, հատկապես սահմանապահ գյուղի աշխատավորից գնեք բերքը, թեկուզ քիչ քանակությամբ, և ձեր շրջապատում այն իրացրեք: Սա բիզնես առումով նաև հետաքրքիր մոտեցում է, տրանսպորտի վրա ծախս չես կատարում, մեկա, դու անցնում ես այդ կողմերով և ակամայից կարող ես դառնալ այն շահ չհետապնդող միջնորդը գյուղացու և գնորդի միջև, որի համար զարգացած երկրներում գլուխ են ջարդում: Ես շուտով իմ սեփական նախաձեռնությամբ կառաջարկեմ այստեղ այն գյուղապրանքները և գները, որոնք տվյալ պահին կարող եմ ձեռք բերել տվյալ բնակավայրից և հասցնել ցանկացողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել