Մեր ՀԱՊԿ գործընկերն իրեն էշի տեղ է դրել: Խոսքը Ղազախստանի մասին է, որը հայտարարել է, թե պատրաստ է կամավոր զորք ուղարկել Ադրբեջան, որպեսզի նրանք կռվեն Արցախի համար:

Բանից պարզվում է՝ մեր ղազախ գործընկերները շատ են ազդվել երկու տարեկան երեխայի մահանալու փաստից, որի մասին հայտարարել էր Ադրբեջանը, ու չխորանալով հարցի մեջ, թե ինչ պայմաններում ու ինչի հետևանքով է մահացել փոքրիկը, միանգամից աջակցելու ցանկություն են ունեցել:

Իրենց արարքը բացատրել են, որ նրանք չեն կռվելու գործընկեր Հայաստանի դեմ, նրանք կռվելու են Արցախի դեմ, որը չեն համարում Հայաստանի մաս ու ոչ մի խնդիր չեն տեսնում դրա մեջ:

Ղազախների սերը առ Իլհամ Ալիև վաղուց է հայտնի, բայց որ նրանք այնքան հիմար են, որ պատրաստ են մեռնել Իլհամի իշխանության համար, արդեն նորություն է: Արցախի դեմ կռվելուց առաջ թող անպայման հրանոթների դիրքերի հետ ծանոթանան ու փոխեն դրանց տեղակայման վայրերը, թե չէ մյուս խաղաղ բնակիչների ու հատկապես երեխաների մահվան դեպքում նաև իրենց վրա է ընկնելու պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել