1937թ. հուլիսի 3-ին Ստալինը հեռագիր է ուղարկում ՆԿՎԴ-ի ղեկավար Եժովին, որում ասվում է «դասակարգային թշնամու» և «հակասովետական տարրերի դեմ» մեծ գործողություն սկսելու մասին: 1937թ. հուլիսի 30-ին երկրում իրականացվող «Մեծ տեռորի» շրջանակներում սովետական ՆԿՎԴ-ն ընդունում է գաղտնի 00447 հրամանը, որը հետագայում 1994թ. խորհրդային արխիվների վերծանումից հետո հրապարակվեց «Տրուդ» օրաթերթում: Ըստ այդ հրամանի՝ որոշվում էին ԽՍՀՄ յուրաքանչյուր շրջանից գնդակահարության և ձերբակալման ենթակա մարդկանց ֆիքսված թվեր: Գնդակահարությունների համար ԽՍՀՄ յուրաքանչյուր շրջանում կային որոշումներ կայացնող և իրականացնող հատուկ պատժիչ մարմիններ, որոնք կոչվում էին «Եռյակներ»: Կոորդինացվում էր «Եռյակների» աշխատանքը: 1937թ. օգոստոս ամսվանից մինչ 1938թ. աշունն իրականացված գործողության շրջանակներում ձերբակալվեց մոտ երկու միլիոն մարդ, որից 750 հազարը ենթարկվեց գնդակահարության: Տարբեր տվյալների համաձայն՝ շրջաններում յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ էին գնդակահարվում, իսկ որոշ տեղերում, ինչպես, օրինակ, Մոսկվայում գնդակահարությունների օրական թիվը կազմում էր մոտ երկու հազար մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել