Bravo.am-ը գրում է.
Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանն այս օրերին որդու հետ հայրենիքում է: Դերասանուհին 6-ամսական Շանթ-Իշխանի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի ամառային նոր ֆոտոշարքում, խոսել բալիկի ծննդից հետո կյանքի փոփոխության, հայաստանյան զբաղմունքների եւ այլնի մասին: 
Առաջնային

Հայրենիք գալու առաջին նպատակս այն է, որ ընտանիքս, հարազատներս կարողանան բալիկիս գրկեն եւ միայն հեռակա չսիրեն: Ուզում եմ՝ իրար լավ ճանաչեն, նաեւ եկել եմ կարոտս առնելու իմ քաղաքից եւ բոլորից: Երկու ամիս կմնանք, իսկ վերջին երկու շաբաթը մեզ կմիանա ամուսինս՝ իր բարեկամների հետ, որոնք առաջին անգամ են Հայաստանում լինելու, եւ միասին ծրագրում ենք շրջել տեսարժան վայրերով:

«Առաջարկից շատ շոյվեցի»

Հայաստան գալուց երկու օր անց ռադիոներից մեկից գովազդ կարդալու հրավեր ստացա: Շատ շոյվեցի, քանի որ նախքան մեկնելս մի քանի տարի աշխատել եմ նրանց հետ: Տղայիս հետ նկարահանման մասնակցեցինք, շուտով նաեւ ֆիլմի կրկնօրինակում կանեմ: Մնում է՝ թատրոնում էլ խաղամ, եւ տպավորություն կլինի՝ Հայաստանից չէի էլ հեռացել: Այս ընթացքում նաեւ դիտում եմ իմ խաղացած ներկայացումները, հետաքրքիր է՝ ինչպիսի ընթացք են ստացել կերպարներս, քանի որ դրանք իմ մի մասնիկն էին, որոնց պիեսի էջերից կյանք էի տվել, շատ կապված էի եւ կարոտում եմ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել