Ներկայացնում ենք մազերը մետաքսանման դարձնելու և թեփից ազատվելու հրաշալի բաղադրատոմս:

Տնային շամպուն

Օճառը կամ հնդկական ընկույզը ոսկու պես է գնահատվում Ասիայի երկրներում: Sapindus ծառի պտուղները ժողովրդական միջոցների կողմնակիցները սիրում են զարմանալի լվացող հատկությունների համար: Այս մթերքը շատ լավ մաքրում է մաշկը և մազերը, կենցաղային իրերը և հագուստը, մարդու համար բացարձակ անվնաս է:

Օճառի ընկույզը մազերը դարձնում է փայլուն, մաքուր և օգնում է ազատվել թեփից: Այսպիսի տնային շամպունը հարմար է բոլոր տեսակի մազերի համար, գլխավորը՝ օճառային նյութի ճիշտ խտություն ընտրելն է:

Ընկույզների փոքր պարկից կարելի է ստանալ ոչ միայն մազերի խնամքի համար հրաշալի միջոց, այլև տնային օճառ, լոգանքի գել և արդյունավետ եփուկ դիմահարդարումը մաքրելու համար:

Օճառի ընկույզներով շամպունի պատրաստման միասնական բաղադրատոմս չկա: Իդեալական միջոց պատրաստելու համար հաշվի առ քո մազերի տիպը. որքան մազերը չոր են, այնքան քիչ ընկույզ պետք կլինի: Փորձիր և շուտով կգտնես մազերի գեղեցկության և առողջության միջոցի իդեալական բաղադրատոմսը:

Գլուխն ինչպես լվալ օճառի ընկույզներով

1. Եփուկ

Տնային պայմաններում մազերի բնական շամպուն պատրաստելու համար 1 լ ջուր եռացրու և 10-15 օճառի պտուղ ավելացրու: 15-20 րոպե անց միջոցը քամիր թանզիֆով, սառեցրու և թող սառնարանում: Պատրաստ է: Միջոցը սովորական շամպունի պես օգտագործիր: Եթե եփուկը սկսեց փրփրել, մազերը մաքրվեցին: Եթե ոչ, նորից լվա:

Կարևոր է. այս շամպունով լվալ կարելի է միայն տաք ջրով, այլապես լվացող նյութերը չեն լուծվի:

2. Կտորով պարկ

10-15 պտուղ լցրու պարկի մեջ, դիր տաք ջրի մեջ և լավ տրորիր: Երբ օճառային փրփուր առաջանա, մերսող շարժումներով այն ներմերսիր գլխամաշկիդ և մազերիդ մեջ, լավ լվա: Ավելի լավ արդյունքի համար պրոցեդուրան կարելի է երկու անգամ անել: Մազերը մետաքսանման կդառնան:

3. Աղացած ընկույզ
Այսպես պատրաստված շամպունն ազդում է որպես խոնավեցնող դիմակ մազերի համար: Սրճաղացով ընկույզը մանրացրու, ավելացրու 2-3 թ/գ ալյուր և տաք ջուր: Թող թրմվի 10-15 րոպե: Ստացված միջոցը քսիր մազերիդ, թող մի քանի րոպե, հետո լվա տաք ջրով:

Օգտակար խորհուրդ

Օճառի ընկույզի օգտակար հատկությունները չեն սահմանափակվում միայն կոսմետոլոգիայով: Սապինդուսի պտուղները հրաշալի միջոց են ձեռքով և մեքենայով լվացքի համար. նրբորեն մաքրում են հագուստը և հիպոալերգեն են: Պտուղների 1 կգ-ը շաբաթական 2 անգամ լվացքի դեպքում բավարար է 1 տարվա համար: Պարզապես 5-6 ընկույզ լցրու կտորե պարկի մեջ և դիր լվացքի մեքենայի թմբուկի մեջ:

Օճառի ընկույզը հոտ չունի: Եթե ուզում ես, որ հագուստից լավ հոտ գա, ընկույզների հետ պարկի մեջ մի քանի կաթիլ սիրելի եթերայուղ լցրու: Հագուստը մաքուր և փափուկ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել