Yerkir.am-ը գրում է.
 Արցախի Հանրապետությունում  հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

Արցախի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն էր:

Արդեն իսկ հայտնի է, թե ովքեր կպայքարեն նախագահի պաշտոնի համար, թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ում սատարում են «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և ՀՅԴ խմբակցությունները և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

Նշենք, որ առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել