Երկու բան.
1) Երբ քննադատում են դիվանագետին այն բանի համար, որ նրա համար, փաստորեն, ՀՀ պետական շահերը գերակայող են…
2) Երբ քննադատում են թղթադրամներին Չարենցի պատկերը Սևակի պատկերով փոխարինումը…
Առաջինի մասով. դիվանագետը երկրի ներքին քաղաքականության մասին անձնական կարծիքի իրավունք ունի, բայց մեկընդմիշտ հիշեք՝ պետական շահերը գերակա են:
Երկրորդի մասով. համաձայն եմ, որ Լուսավորչի փոխարեն կարելի էր Նարեկացու պատկերը դնել, բայց հայ ժողովուրդը մեկ-երկու արժանի գործիչներ չունի, հավասարազոր արժանիները շատ են, իսկ այդքան թղթադրամ դեռ չի թողարկվում: Էնպես որ, թողեք անտեղի (էնքան որ քննադատելու) մեկնաբանություններ անելու պարապ գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել