Newmag.am-ը գրում է.

Ամառային տրենդը` տասը ամենասիրելի գրքեր հիշեցնել-հրապարակելը արդեն անցյալ սեզոնում է։ Եթե Ձեր անունը Սերվանտեսի, Տոլստոյի կամ Հոմերոսի, անգամ` Վահրամ Սահակյանի կողքին չկար, մի շտապեք ջնջել գրամեքենա հիշեցնող app-ը։ Չգրելու 7 հիմար պատճառները կարդալուց հետո, գուցե Մուսան Ձեր ուսին էլ թփթփացնի…

1. Սեւակն ասում է. «Եթե կարողանում ես չգրել, մի գրի». եթե կարողանայիր չգրել, չէիր սեղմի այս վերնագիրը ու քո ժամանակը կծախսեիր ավելի արդիական` նոր iphone-ի մասին հերթական տափակ ու ճկվող լուրը կարդալով։ Եթե շարունակում ես սա կարդալ, բարի գալուստ – ուրեմն դու արդեն Սեւակի թիմում հայտնվելու հնարավորությունը չես ուզում բաց թողնել։

2. Չի ստացվում այնպես, ինչպես կուզենայի կարողանալ գրել. փորփրեք ինտերնետը կամ Ձեր հիշողությունը` ֆեյսբուքյան թոփ տասնյակի գրողներից քանիսն են խմբագրել-վերախմբագրել, խզբզել, անգամ այրել իրենց դուրը չեկած ձեռագրերը, մինչեւ չի ստացվել այն, ինչը մենք հիմա դասական ենք կոչում։ Mac-ը այրել իհարկե չարժե, բայց առանց կենտրոնանալու – գրելու-ջնջելու-խմբագրելու կգրեք լավագույն դեպքում Ավետ Բարսեղյանի պես։ Երրորդ ժամից հետո գուցե ավելի լավ ստացվի (տես երրորդ հիմար պատճառը)։

3. Ժամանակ չունեմ. գումարեք եւ տեսեք – միջին սիթքոմը տեւում է 24 րոպե, ավելացրած 45 րոպեանոց ամերիկյան սերիալները` անգամ մեկը չէ, մի քանիսը. Քիմ Քարդաշյանի դստեր եւ հետույքի մասին լուրերը, դրան արժանի մամուլի “վերլուծությունները”, FB-ում Պետոյի, Աշոտյանի կամ յուր նորաթուխ մամուլի քարտուղարի status-ները, գործընկերոջդ հետ պսեւդո սոցիալ-քաղաքական կամ պատմափիլիսոփայական բամբասանքները, որից հետո բերանումդ դառը սուրճի ու էժան սիգարետի համ է մնում… (արդեն ահագին ժամանակ է գրում եմ, զգում եք – սկսում է ստացվել):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել