Yerkir.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԳ նախկին նախարար, ԱԺ նախորդ գումարման խորհրդանի պատգամավոր/ «Ժառանգություն» խմբակցություն/ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): Նշենք, որ Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունները մամուլում վաղուց էին շրջանառվում:

Եւ մինչ սոցիալական ցանցերում քննարկում են, թե ինչպես կարող էր ընդդիադիրը նշանակվել դեսպան, Արզումանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց. «Չեմ նայում, չեմ հետևում, չի հետաքրքրում»:

Իսկ հարցին, թե ինչպես ստացավ առաջարկությունը, ասաց. «Իմ հուշերում կգրեմ, բոլորը կիմանան»:

Այլ հարցերի Արզումանյանը պատասխանել չցանկացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել