«ՌԴ-ում 6.9 տարվա  ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Հրաչյա  Հարությունյանը  Մոսկվայից Հայաստան կտեղափոխվի  հուլիսի 16-ին: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է  Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:  Ժամի և տեղափոխման հետ կապված  Մարտիրոսյանն այլ  տեղեկություններ չուներ:
 
«Գաղտնի են պահում, ժամ չեն ասում, ոչ մի բան չեն հայտնում,  սպասում ենք»,- ասել է նա: 

Թերթի զրուցակիցն ասել է, որ  Հրաչյա Հարությունյանին  Հայաստան տեղափոխելուց հետո  պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել նրան:

Հ. Հարությունյանը  2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատարով  բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Թե որ ՔԿՀ-ում  կկրի  պատիժը և ինչ ռեժիմով, դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել