Կարևորագույն գործընթացում, կարծես, առաջընթաց է նկատվում. պաշտոնական Մոսկվան ու Թբիլիսին պայմանավորվել են Աբխազիայի ու Հվ. Օսիայի տարածքով ապրանքաշրջանառություն իրականացնել։

1. Ապրանքների համար բացվում են Աբխազիայի ու Օսիայի՝ արդեն քառորդ դար փակ ճանապարհները։
2. Ընտրվել է չեզոք՝ շվեյցարական կազմակերպություն՝ SGS, որը և կիրականացնի փոխադրումը։
3. Բանակցել են Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Վրաստանի վարչապետի հանձնակատարը։ Աբխազիայի նախագահականից հնչել է նեղացած տոն, թե առանց Աբխազիայի համաձայնության փոխադրումը դժվար իրականանա։ Սա, սակայն, դժվար թե խնդիր հանդիսանա բանակցությունների համար։
4. Հաջող իրականացման դեպքում Հայաստանի համար կբացվի ճանապարհ դեպի աշխարհ՝ առայժմ ավտոմոբիլային (այսինքն՝ անհամեմատ հարթ ճանապարհ դեպի Ռուսաստան ու Եվրոպա որպես Վերին Լարսի այլընտրանք)։
5. Եթե նորմալ աշխատեն, բեռները ապահով անցնեն տարածքով, բողոքներ ու նոր բախումներ չլինեն (ինչը չեմ կարծում, որ կլինի, քանի որ շահեկան կլինի բոլոր կողմերի համար), պետք կլինի սկսել բանակցել երկաթգծի շուրջ 50 կմ վնասված հատվածի վերականգնման ու երկաթգծային շրջանառության իրականացման մասին։

Բոլորին բարի աշխատանքային օր:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել