«Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր, կա­շառքի մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործունեության հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել: Մեր տեղեկություններով՝ վերջերս մի քաղաքացի դիմել է Վճռաբեկ դատարանի նախա­գահ Արման Մկրտումյանին՝ ներկայացնելով մի պարտավորագիր, որը գրել է Իշխան Բարսեղյանը: Քաղաքացին նշել է, որ իր օգտին Բարսեղյանը վճիռ էր կայացրել գումարի դիմաց, հակառակ կողմը դիմել էր Վերաքննիչ, և վճիռը բեկանվել էր: Եվ երբ գումար տվողները գնացել էին դատա­վորի մոտ, վերջինս պարտավորագիր էր գրել, թե խոստանում է կարգավորել այդ հարցերը վճռա­բեկում, այլապես կվերադարձնի գումարը: Եվ ահա, այս գրությունն ու կից փաստաթղթերը ներ­կայացրել են Մկրտումյանին, ով դիմել է էթիկայի հանձնաժողովին: Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողա­կարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունը. «Ունենք նման դիմումատու, նյութերն ուղղվել են դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական և էթիկա­յի հանձնաժողով»: Հիշեցնենք, որ այս դեպքերից շատ առաջ Մկրտումյանն ուզում էր ազատել Իշխան Բարսեղյանին՝ նրան առաջարկել էին դիմում գրել, կամովին հեռանալ, հրաժարվել էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել