Նեմեց Ռուբոն պատասխան հայտարարություն է տարածել լրատվականներում՝ ի պատասխան ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկի՝ իրեն հասցեագրված դիմումին, որտեղ Սելյուկը խորհուրդներ էր տալիս հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, միևնույն ժամանակ քննադատում էր ՀՖՖ-ի ղեկավար օրինակի ու հատկապես Նեմեցի որոշ քայլեր ու որոշումներ, որոնք խոչընդոտում են մեր ֆուտբոլի զարգացմանը։
Նեմեցն ասել է.
«Բազմիցս հայտարարել եմ, որ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի կամ կազմակերպության հետ, ովքեր ցանկանում են և կարող են իրենց նպաստը բերել այդ գործին: Սակայն, այս պարագայում ի՞նչ համարձակությամբ է նա համագործակցության դիմում հղում ինձ, երբ միևնույն ժամանակ փորձում է քննադատել մարդու, ով արել և անում է ամեն ինչ հայկական ֆուտբոլի զարգացման համար, և ում համար հայկական ֆուտբոլի հաջողությունը վեր է ցանկացած անձնական խնդիրներից: Կամ առնվազն կույր պետք է լինել սա չնկատելու համար, կամ ֆուտբոլային իրականությունից անտեղյակ՝ այդ չիմանալու համար, կամ էլ՝ ... դատեք ինքներդ ...: Ինչպե՞ս կարող է մարդ, ով իր միջոցները հայթայթում է ֆուտբոլում, հաճախ նաև ֆուտբոլիստների հաշվին՝ քննադատել մարդկանց, ովքեր իրենց անձնական միջոցներն են ներդնում նույն ֆուտբոլի զարգացման համար և ոչինչ չեն խնայում հենց նույն ֆուտբոլիստների անձնական բարօրության համար: Խոսքս հայտնի գործարարներ Օլեգ Մկրտչյանի և Սուլեյման Կերիմովի մասին է, որոնցից առաջինը անուրանալի ներդրում ունի ուկրաինական, ռուսական և հայկական ֆուտբոլի զարգացման գործում, իսկ Սուլեյման Կերիմովը ջանք չի խնայում դաղստանյան ֆուտբոլը զարգացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով ռուսական ֆուտբոլի որակական նոր մակարդակի բարձրացմանը: Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է մարդ, ով մեկ հայտարարում է, թե Հենրիխ Մխիթարյանի գործակալն է՝ երբեք չլինելով նման դերում, մեկ էլ հայտարարում է, թե ինքն է տեղափոխել Արազ Օզբիլիսին Կուբան՝ երբ անձամբ եմ խնդրել Օլեգ Մկրտչյանին գնել Արազի տրանսֆերը և անձամբ խոսել Արազի հետ և հորդորել, որ նա տեղափոխվի Կուբան, համագործակցության կոչ հղել ինձ:

Չի՛ կարող ուղղակի նման վարք դրսևորող անձն անգամ շփվել իմ հետ, ուր մնաց՝ համագործակցել:

Այդ իսկ պատճառով կխնդրեի Սելյուկին հեռու մնալ հայկական ֆուտբոլից և իր իսկ կոչած «պատերազմներից» զերծ պահել հայ ֆուտբոլիստներին, նրանք շատ ավելի կարևոր գործ ունեն՝ ֆուտբոլը»:

Հիմա համոզվեցի, որ քանի դեռ այս նարցիսականությամբ տառապող տգետն է մեր ֆուտբոլի գլխին կանգնած, մենք հա էլ ձախողվելու ենք։ Ինչպե՞ս կարելի է ազգային հավաքականին վերաբերյալ խոսել ասես մասնավոր սեփականության ու բիզնես պրոյեկտի։ Սա ի՞նչ բաշիբոզուկական մոտեցում է։ Կամ էլ, այդ Նեմեցն ինչի՞ց վերցրեց, որ իր ավանդը կարելի է գոնե հառակ համեմատել Օլեգ Մկրտչյանի ու Սուլեյման Կերիմովի ավանդի հետ։ Նեմեցի աչքը պետք է մտցնել նման հայտարարությունների ժամանակ այն հանգամանքը, որ նշված երկուսը իրոք իրենց անձնական միջոցներով զարգացնում են իրենց ժողովուրդների ֆուտբոլը, իսկ Նեմեցն՝ ընդհակառակը, միայն հարստնում է, այն էլ բավականին անգրագետ ու բռի ձևով, ու ասածիս վառ ապացույցն էլ թող լինեն Մխիթարյանին 0.5 միլիոն դրամով վաճառելը և տոմսով հարյուրավոր մարդկանց մարզադաշտ չթողնելուց հետո գումարները չվերադարձնելը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել