Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների անձնական կյանքը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության մեջ: Նրանց համարում են աշխարհի ամենաամուր զույգերից մեկը, շատ ծնողներ աշխատում են իրենց երեխաներին Բեքհեմների ոգով դաստիարակել:

Այնուամենայնիվ, դեղին մամուլն ամեն կերպ աշխատում է բացեր գտնել նրանց կյանքում. վերջերս ԶԼՄ-ները լի են աղաղակող վերնագրերով այն մասին, որ ֆուտբոլիստը բացահայտորեն դավաճանում է կնոջը:

Օրինակ՝ վերջերս համացանցում սկանդալ բռնկվեց Դևիդ Բեքհեմի լուսանկարի պատճառով, ով նրբորեն համբուրում էր իր դստեր շուրթերը: Հրապարակումն Instagram-ում շատ բուռն քննարկումներ առաջացրեց: Ոմանք հիանում էին լուսանկարով, ուրիշներն էլ Բեքհեմին մեղադրում էին երեխային «փչացնելու» համար:

 

Մեկ ամիս անց Դևիդ Բեքհեմը սկանդալը մեկնաբանեց Facebook-ում ուղիղ եթերով: Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը և կինը համբուրում են իրենց բոլոր երեխաների շուրթերը և դա համարում են սիրո, հոգատարության և քնքշանքի դրսևորում:

Դևիդը և Վիկտորյան չեն պատրաստվում փոխել դաստիարակության մեթոդները միայն օտարների քննադատության պատճառով:

Եթե 18-ամյա Բրուքլինը դեմ չլինի, ծնողները պատրաստ են նրա շուրթերն էլ համբուրել:

Բացի դրանից՝ այդպիսի գործողությունները երեխաներին սովորեցնում են արտահայտել իրենց զգացմունքները շրջապատողների հանդեպ և չամաչել դրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել