• Չորս օր առաջ ադրբեջանական պետական ամենախոշոր լրատվական գործակալության՝ «Ազերթաջի» հռոմյան թղթակիցը, ում անուն-ազգանունը մեկտեղում է «իրանական երկինքը» և «արաբական առյուծը»՝ Ասիման Ասադով, սեփական ընթերցողներին ավետում էր, որ իտալական իշխող Դեմոկրատական կուսակցության մամուլի օրգանում՝ «Մոնդո Դեմոկրատիկո» առցանց թերթում, ոմն հետազոտող անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և ադրբեջանցի երեխայի մահվան դեպքին։
• Առանձնակի ճիգ ու ջանք չի պահանջվում այդ հոդվածի իտալերեն բնօրինակը գտնելու համար, հատկապես որ Ասիմանը հոդվածի վերջում «մեր գեղից մարդ չկա» սկզբունքով անվարան կերպով տեղադրել էր ուղիղ հղումը։
• Այնուհետև բացում ես իտալական այդ կայքի «ո՞վ ենք մենք» (Chi siamo) բաժինը և կարդում՝ «ՄոնդոԴեմը միջազգային քաղաքականության հետազոտական կենտրոն է։ Մեր նպատակն է փորձագետների և պրոֆեսիոնալների ցանց ձևավորել, որն ունակ կլինի Դեմոկրատական կուսակցությանն ապահովելու միջազգային հարաբերությունների բարդ համակարգը քակելու մեկնողական գործիքակազմով… ՄոնդոԴեմը կյանքի է կոչվում երիտասարդ հետազոտողների և պրոֆեսիոնալների ցանցի կողմից… Նախագիծը ծնունդ է առել Հռոմում և Միլանում Դեմոկրատական կուսակցության անդամների և համակիրների կողմից… Մենք ծառայում ենք Դեմոկրատական կուսակցությանը, վերջինիս շրջանակներին, անդամներին, համակիրներին…»։ Պարզ է, չէ՞, որ սա չի նշանակում «Դեմոկրատական կուսակցության մամուլի օրգան»։
• Բայց այս բոլոր փաստերը, ինչպես կասեր Մեծն Կոմբինատորը, մեզ հետաքրքրում են զուտ հետաքրքրասիրության շահերից…
■ Հղումացանկ՝
- «Ազերթաջի» հոդվածն՝ այստեղ
- «ՄոնդեԴեմ»-ում գրված սյունակն՝ այստեղ
- «ՄոնդոԴեմ»-ի կայքի «Ո՞վ ենք մենք» էջն՝ այստեղ
- Իտալիայի Դեմոկրատական կուսակցության իրական պաշտոնական կայքն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1463358920377255
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել