«Ելք» դաշինքի ձևավորման շրջանում քաղաքական դաշտում առկա էին մի շարք կանխատեսումներ նոր կազմավորվող կառույցի վերաբերյալ։ Շատերը պնդում էին, որ դաշինքն ունենալու է ներքին հակասություններ, քանի որ տարբեր հայացքների տեր մարդիկ են այնտեղ հավաքված։ Որոշներն էլ պնդում էին, որ ընտրություններից հետո կազմաքանդվելու է։ Արդյունքում ունեցանք այն, որ «Ելք» դաշինքը ՀՀ Ազգային ժողովում թվով երրորդ քաղաքական ուժն է, իսկ Երևանի քաղաքապետարանում՝ երկրորդը։

Դա անցանք, մարսեցինք, վերջացրինք, իսկ հիմա էլ փորձում են կապեր գտնել իշխանությունների ու «Ելք» դաշինքի միջև։ Այնպիսի տպավորություն է արդեն ձևավորված, որ բոլոր քաղաքական ուժերն ընկել են «Ելք»-ի հետևից ու փորձում են ինչ-որ կեղտ բռնել ու «ապացուցել», որ իշխանությունների հետ համագործակցություն կա։ Բնականաբար, ոչինչ չի հաջողվում, և ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ «Ելք»-ն այսօր կոնկրետ աշխատանք է իրականացնում, կոնկրետ ծրագրեր է անում։ Իսկ որտե՞ղ են այն կառույցները, ովքեր այսօր միայն զբաղված են «Ելք»-ի անունը սևացնելով։

Շատերի քաղաքական վախճանը բոլորս տեսանք, իսկ որոշների ճակատագրերն էլ ավելի քան ակնհայտ են։ Փոխանակ ինչ-որ գործ նախաձեռնեն ու փրկեն մահացած ռեյթինգները, ընկել են մութ սենյակում, սև կատու են փնտրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել