Վերջերս ձախողված ալիեւյան «խաղաղության պլատֆորմից» հետո Ադրբեջանի սուլթանը որոշել է նոր նախաձեռնություն իրականացնել: Այժմ էլ իբր ադրբեջանցի և հայ երիտասարդները միավորվում են «Երիտասարդությունը հանուն ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման» նախաձեռնության շուրջ:

Սակայն, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի նշված խնդրի հետ: Այսինքն՝ ոչ մի խաղաղության մասին Ադրբեջանը չի մտածում: Ցանկացած հայ, ով կցանկանա մասնակցել Ալիևի այդ քարոզչությանը, պետք է հստակ գիտակցի, որ, մասնակցելով դրան, ինքը համաձայնություն է տալիս այն մտքին, որ Արցախը ադրբեջանական տարածք է:

Իլհամ Ալիևի իշխանության խաղաղության բանաձևը միայն սա է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ինչ գնով էլ լինի: Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին ամենահեշտ կառավարելու միջոցը «խաղաղություն» խոստանալն է:

Վաղուց արդեն պարզ է դարձել, որ Ադրբեջանի հետ նման նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր չէ խաղաղություն հաստատել, քանի որ ցանկացած քայլ ու որոշում կատարվում է բացառապես իրենց ղեկավարության կողմից գծված սխեմայով:

Ու ընդհանրապես, Ադրբեջանի հետ կապված ցանկացած գործարք կատարելուց առաջ մի լավ մտածեք, թե որտեղ են ցանկանում ձեզ գցել, դա կլինի խնձոր, կոնֆետ և աղ ներկրել, թե «խաղաղության պլատֆորմի» մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել