«Ցավոք, անցյալ շաբաթ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի երկրների հանդիպման ժամանակ բաց թողնվեց Կիպրոսյան հակամարտության լուծման հնարավորությունը: Չնայած մեր և Հյուսիսային Կիպրոսի կողմից կառուցողական մոտեցմանը՝ Հունական Կիպրոսն այդպես էլ չեկավ տարաձայնությունների լուծման հանրագումարի»,- ասել է Էրդողանը հուլիսի 10-ին:
Նա նաև ավելացրել է, որ «անընդունելի» է որոշ էներգետիկ ընկերությունների մուտքը Հունական Կիպրոս, և դա համարում է «անպատասխանատու քայլ»: 
«Անհնար է հասկանալ որոշ էներգետիկ ընկերությունների, որ համագործակցում են հունական կիպրոսցիների հետ: Ես ուզում եմ հիշեցնել, որ նրանք կարող են կորցնել Թուրքիայի նման ընկերոջ»,- ասել է Էրդողանը՝ առանց որևէ ընկերության անուն նշելու:
Նա նաև ընդգծել է, որ Կիպրոսի ջրերում գտնվող ածխաջրածնային աղբյուրները պետք է պատկանեն կղզու բոլոր կողմերին՝ միջազգային իրավունքի նորմերից ելնելով:
Թուրքիայի վարչապետ Բինալին Յըլդըրըրմը կոչ է արել հույներին ձեռնպահ մնալ «միակողմանի միջոցներ» ձեռնարկելուց, այլապես կարող է խախտվել տարածաշրջանի խաղաղության բալանսը:
«Թուրքիան կպաշտպանի իր իրավունքները և հյուսիսային Կիպրոսի իրավունքը ցանկացած իրավիճակում»,- ավելացրեց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել