«Երեկ խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանք­ները. ազգընտիրներն էլ կկարողա­նան վայելել իրենց հանգիստը, մինչ աշնանային նստաշրջան: Սակայն, ի տարբերություն պատգամավորների, այս անգամ ևս ամբողջ ամառվա ըն­թացքում կառավարության նիստերը կշարունակվեն, պարզապես նախարարները հերթով կգնան արձակուրդ՝ իրենց տեղը ժամանակավոր զիջելով փոխնախարարներին, ովքեր էլ նաև կմասնակցեն կառավարության նիս­տերին:
 
«Ժողովուրդը» պարզեց, որ ՀՀ բնապահպանության նախարար Արծ­վիկ Մինասյանն արձակուրդ կմեկնի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ը, կառավարությանն առընթեր Պետա­կան գույքի կառավարման վարչու­թյան պետ Արման Սահակյանն օգոս­տոսի 1-15-ը կմեկնի չվճարվող արձա­կուրդի: Իսկ ՀՀ ֆինանսների նախա­րար Վարդան Արամյանն արձակուրդ կմեկնի Մինասյանից անմիջապես հե­տո՝ օգոստոսի 4-ից մինչև 18-ը նե­րառյալ: Եվ այսպես՝ ամբողջ կազմը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել