«Մեր տեղեկություններով՝ դա­տական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված: Բանն այն է, որ գլխավոր դատախա­զի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենա­ներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգ­վում են: «Որ իրենք լրացուցիչ կարգադրիչներ չտանեն, լրացուցիչ մեքենաներ չհատկացնեն, թողնեն հանգիստ ընթանա, ոնց որ մյուս նիստե­րը, այսպես չի լինի: Էդ օրերին ոչ մի դատարա­նում քրեական գործով նիստ չեն կարողանում անել, և մենք ենք դժգոհ, և փաստաբանները, մեր աշխատանքն էդ օրերին կաթվածահար է»,-բողոքեց դատավորներից մեկը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել