«Պարզվում է՝ Դատախա­զի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգևատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում, ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգևատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ. «Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգևատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթի­կայի հարց է»: Կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազներ խրախուսվել են՝  մի քանիսը շնորհակալագրեր են ստացել՝ վաստակի համար, կրծքանշաններ, մեդալներ: Դատախազներից 2-ն էլ դրամական խրախուսանք՝ 200 հազար դրամ: Ովքեր են այդ երկուսը, քննչականից չպատասխանեցին՝ անձնա­կան տվյալներ չեն կարող հայտնել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել