Եթե սիրում եք աշխատանքից հետո տանը հանգստանալ ներքնազգեստով կամ ընդհանրապես առանց հագուստի, դա վկայում է ձեր բարձր ինտելեկտի մասին։ Վերջերս անցկացված հոգեբանական հետազոտությունը, որն ուղղված էր մարդկանց անձնային առանձնահատկությունների վերհանմանը, ուղիղ կապ է գտել բարձր ինտելեկտի և տանը նրա «մերկության» աստիճանի հետ։

Գիտնականներն օգտագործել են հայտնի «մեծ հնգյակի» մեթոդը՝ վեր հանելու համար այն մարդկանց մտավոր առանձնահատկությունները, ում դուր է գալիս տանն առավելագույնս առանց հագուստի լինել։ Ինչպես հայտնի է, գոյություն ունի 5 հիմնական գործոն, որոնք որոշում են մարդու անձնային առանձնահատկությունները՝ էքստրավերսիա, բարեխղճություն, նեյրոտիզմ, փորձի նկատմամբ բաց լինելու աստիճան և բարյացակամություն։

Հետազոտության ընթացքում դիտարկվել են բազմաթիվ մարդկանց սովորությունները։ Ըստ դրա արդյունքների՝ բարյացակամ մարդիկ, ամենայն հավանականությամբ, երգում են լոգանք ընդունելիս։

Էքստրավերտները մեքենա վարելու ընթացքում ավելի հաճախ են խոսում հեռախոսով, քան ինտրովերտները։ Ըստ հոգեբանների՝ բարեխիղճ մարդիկ նախաճաշին գերադասում են կծու մթերք օգտագործել։

Հետազոտողներին ավելի շատ հետաքրքրել է այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր առանձնանում են բարձր ինտելեկտուալ կարողություններով, սիրում են առավելագույնս առանց հագուստի լինել տանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել