Yerkir.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ևս շարունակվել են ստուգայցերը` մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելու և կանխելու նպատակով: Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատկապես ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ակտիվացնել և խստացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև խիստ վերահսկողություն սահմանել մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պահպանման պայմանների, պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ: 

«Հատկապես ամռանը շատ կարևոր է, որպեսզի սննդի վաճառքի կետերում ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններ, և մեր բնակիչներն օգտվեն որակյալ ու թարմ պահպանված ապրանքներից։ Խոսքը հատկապես կաթնամթերքի և մսամթերքի մասին է: Կազմակերպեք անակնկալ շրջայցեր և քայլեր ձեռնարկեք այս հարցում որևէ թերացում թույլ չտալու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել