Iravunk.am-ը գրում է.
 Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի չկային ո՛չ համաշխարհային աստղեր, ո՛չ էլ առանձնապես մեծ թիվ էին կազմում տեղական աստղերն ու հանրային դեմքերը: Բայց, այդուհանդերձ, մինչ փառատոնի մեկնարկը կարմիր գորգի վրա հայտնվեցին փառատոնի հյուրերը, մասնակիցները, հովանավորներն ու կինոարվեստի ներկայացուցիչներ: Իսկ արարողությանը զուգահեռ ընթանում էր «Ո՛չ այլասերման քարոզին» պաստառներով բողոքի ակցիան:

Ակցիայի մասնակիցները եկել էին զգուշացնելու, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով, ինչի մասին էլ «Իրավունքը»զրուցեց «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻհետ.

- Մենք արդեն երեք տարի է պահանջում ենք Հայաստանում արգելել այլասերվածության քարոզչությունը: Երբ Ազգային ժողովի հետ այս թեման քննարկում էինք, մեզ ասում էին, որ դրա վտանգը չկա, բայց այսօր հասել ենք նրան, որ «Ոսկե ծիրան» փառատոնը երեխաների համար պատրաստվում էր այլասերված ֆիլմեր ցուցադրել: Խոսքը փառատոնի ծրագրում առկա 12+ ֆիլմերի մասին է, որոնք, ուղղակիորեն քարոզչություն էին այլասերման: Եվ սա եւս մեկ առիթ է հիշեցնել, որ անմիջապես արգելք է պետք մտցնել: Նման փառատոններ Հայաստանում գործ չպետք է ունենան, այսինքն՝ իրենք իրենց գործունեությունը, բոլոր դեպքերում, չեն կարող իրականացնել, մենք կխանգարենք, բայց օրենք է անհրաժեշտ, որ այս ամենն արգելվի:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել