Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է. «Մենք կարծում ենք, որ որոշ ուժեր փորձում են դրսից թեժացնել սահմանին առկա լարվածությունը»:
Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Իրանը սահմանային անվտանգությանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Առավել ևս, որ հուլիսի 4-ի ռազմական գործողությունները տեղի էին ունեցել Իրանին սահմանակից շրջանում:
Հունիսի 12-16 Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած համատեղ զորավարժությունը և դրան հաջորդած օրերին կրկին Նախիջևանում ԱՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի անցկացրած զորավարժությունը որոշակի անհանգստություն են առաջացրել Իրանում: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բաքվի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սադրանքները ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ բացահայտ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, ապա Իրանի ԱԳՆ-ն, «դրսի ուժեր» ասելով, առաջին հերթին նկատի ունի Թուրքիային: 
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիվ գործողություններն, անշուշտ, կապված են նաև վերջին շրջանում Թուրքիայի ցուցաբերած ակտիվության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել