Ուրեմն մենք էլ, որ այսքան բազմաթիվ վկաներով ենք շրջապատված, դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ։ Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։ Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուսն ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները։ Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում։

Դուք նաև մոռացել եք այն հորդորը, որ ուղղված է ձեզ՝ իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»։
Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծու խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման։ Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-7)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել